Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.10.2015| 00:02
    Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում, ապա պատվեցե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.10.2015| 00:09
    Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները, թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե զարմանահրաշ բաները, թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.10.2015| 00:02
    Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.10.2015| 00:02
    Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.10.2015| 00:02
    Եվ որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։ Եվ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.10.2015| 00:02
    Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.10.2015| 00:01
    Կամ՝ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թե նետը որտեղից անցավ, այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.10.2015| 00:01
    Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.09.2015| 00:01
    Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։